Ֆրանսիական ոստիկանությունը անվտանգության աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի Հաղթական կամարի շրջակայքում՝ պայթյունի վտանգի պատճառով:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, փակվել են հարակից մետրոյի կայարանները: Ոստիկաններ են հերթապահում նաև Ելիսեյան դաշտերի մոտակայքում:
Տարածքը տարհանվել է: Մարսյան դաշտի տարածքը ևս շղթայվել է: Այնտեղ զինամթերքով պայուսակ է հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ խոսքը փամփուշտի մասին է:
0Comments