Լավրովն ու Չավուշօղլուն հայտարարել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի անհրաժեշտության մասին

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը եւ հայտարարել են հակամարտության կողմերի միջեւ շուտափույթ հրադադարի ապահովման անհրաժեշտության մասին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շուտափույթ կայուն հրադադարի ապահովման անհրաժեշտությունը»,- նշել են նախարարությունում։