Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է. հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ

Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են
արցախ

Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

«Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում»,- ասաց Թադևոսյանը։

Նա հավելեց, որ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են։