«Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում». Նիկոլ Փաշինյան

Այսօր պետք է մեր երկրում թասիբը եռար

Զինկոմիսարիատի մոտ 24 ժամ դիմակներով հերթեր պետք է լինեն, մարդիկ պետք է գնան մարտական պատրաստություն անցնելու ու պատրաստ լինեն Պաշտպանության բանակի հրամանատարի ցանկացած հրաման կատարելը, որովհետև այսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ առյուծ տղաներ շատ ունենք, բայց հանրության մեջ պետք է լինի տրամադրություն, որ որևէ պատճառաբանությամբ մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային ամենասուր պարսավանքին: Վարչապետը նշեց, որ պատրաստ է հանուն մեր հայրենիքի զոհվելու, բայց իր տեղում մեկը պետք է նստի:

«Այսօր պետք է մեր երկրում թասիբը եռար, Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք էր թասիբի կաթսա լինեին, Սփյուռքը թասիբի կաթսա է, Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում և այստեղ, իմ կարծիքով, մեծ դեր ունեն մեր կանայք»,-ասաց նա և նշեց, որ կանայք պետք է տղամարդկանց ասեն՝ այս իրավիճակում որևէ երկմտություն չի ներվելու:

«Իմ հրամանն է՝ ամեն տղամարդ հենց հիմա ոտքի կանգնի և գնա իր զինկոմիսարիատ»,-ասաց նա և նշեց, որ կայանք էլ կարող են ջոկատներ կազմել։