Ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի ու գնա իր զինվորական կոմիսարիատ, սա իմ հրամանն է. Նիկոլ Փաշինյան

Կանանց էլ խնդրում եմ քաջալերել
նփ

Այսօր Հայաստանում պետք է թասիբը եռար, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պետք է թասիբի կաթսա լինեին: Իմիջիայլոց Սփյուռքը թասիբի կաթսա է հիմա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում թասիբը դեռ այդքան չի եռում: Այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք: Մեր կանայք պետք է մեր տղամարդկանց ասեն, որ այս իրավիճակում որևէ երկմտություն որևէ մեկի կողմից չի ներվելու:

Կանայք պետք է ոչ թե պայքարից ետ պահեն իրենց տղամարդկանց՝ որդիներին, ամուսիններին, եղբայրներին, այլ՝ ընդհակառակը՝ պետք է թասիբը եռա ՀՀ-ում, սա է մեր հաջողության գրավականը»,-ասաց նա, ում խոսքերով, դա բերելու է փոխշահավետ, կառուցողական լուծման:

«Սա է իմ կոչը: Ես խնդրում եմ, որ հատկապես կանայք ուշադրություն դարձնեն իմ ասածին»,-ասաց Փաշինյանը:

«Ես պատրաստ եմ ենթարկվել ձեր ցանկացած որոշման, բայց քանի դեռ կատարում եմ գերագույն հրամանատարի պարտականությունները, պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանն ու իմ հրամանին:

Հասկանալով, որ մյուս կողմից էլ ժողովրդի ծառան եմ՝ պատրաստ եմ ժողովրդի ցանկացած որոշմանը ենթրակվել:

Իմ հրամանն այն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի ու գնա իր զինվորական կոմիսարիատ, սա իմ հրամանն է:

Կանանց էլ խնդրում եմ քաջալերել:

Այն կանայք, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում կանգնելու հանուն հայրենիքի, իրենք էլ թող գնան, թող իրենք էլ ջոկատներ կազմեն:

Սա հազարամյա կռիվ է»,-հավելեց վարչապետը: