Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

«Ինչպես Ֆրանսիայում կոչ են անում չգնել թուրքական ապրանքները, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. ոչ մի դեպքում ֆրանսիական արտադրողների ապրանքներ մի գնեք». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց, գրում է ria.ru-ն։

«Ինչպես Ֆրանսիայում կոչ են անում չգնել թուրքական ապրանքները, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. ոչ մի դեպքում ֆրանսիական արտադրողների ապրանքներ մի գնեք»,- ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում։

Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել «պաշտպանել Ֆրանսիայի մահմեդականներին, որոնք հալածանքների են ենթարկվում իրենց հավատքի համար»:

«Դուք (Ֆրանսիա – խմբ.) նացիզմի մի մասն եք։ Նա, ով գտնվում է Ֆրանսիայի ղեկին և հոգեկանի բուժման կարիք ունի, սկսել է խրախուսել մուսուլմանների վրա հարձակումները»,- հավելել է նա։