Թուրքական լիրան շարունակում է անկումը՝ գրանցելով նորանոր ռեկորդներ

Այս պահին մեկ դոլարն արժե արդեն 8,04 լիրա, նախորդ ռեկորդը 7,97 լիրան էր, որը արձանագրվել էր հոկտեմբերի 22-ին
թուրքական լիրա

Թուրքական լիրան շարունակում է անկումը՝ գրանցելով նորանոր ռեկորդներ: Այս պահին մեկ դոլարն արժե արդեն 8,04 լիրա: Նախորդ ռեկորդը 7,97 լիրան էր, որը արձանագրվել էր հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Ավելի վաղ գործակալությունը թուրքական լիրայի անկումը կապել էր Ղարաբաղյան հակամարտության հետ: