Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Մանրամասներ

Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, այցելել են Ծիծեռնակաբերդ։

Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1915-ին զոհվածների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել։

Նշենք, որ նրանց ուղեցում էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիզոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Հիշեցնենք, որ Nouvelle d’Arménie պարբերականի փոխանցմամբ՝ պատգամավորներն այցելելու են նաեւ Արցախ: