Թուրքական լիրան փլուզվեց. մանրամասներ

Թուրքական լիրան իններորդ շաբաթն անընդմեջ անկում է ապրում
լիրա

Թուրքական լիրան իններորդ շաբաթն անընդմեջ անկում է ապրում: Սա այս երկրի արժույթի ամենաերկար անկումն է 1999 թվականից ի վեր, երբ այն բախվել էր քաղաքական (նաև տնտեսական՝ 2000 և 2001 թ.) ճգնաժամի և երկու ավերիչ երկրաշարժերի, որոնք հազարավոր մարդկանց կյանք խլեցին. այս մասին, ըստ yerkir.am–ի՝ գրում է Bloomberg-ը:

Լիրան փլուզվել է ներդրողների մտահոգությունների պատճառով երկրի կենտրոնական բանկի չափազանց փափուկ դրամավարկային քաղաքականության պատճառով, այն բանից հետո, երբ թուրքական կարգավորիչը որոշել էր պահպանել հիմնական տոկոսադրույքը: Ներդրողները ակնկալում էին, որ այն կբարձրանա աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, որտեղ Անկարան բացահայտորեն աջակցում է Բաքվին, և ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը:

Արդյունքում, ըստ գործակալության տվյալների, թուրքական արժույթը մոտեցել է 1 դոլարի դիմաց 8 լիրա հոգեբանական նշագծին: Ներդրողները նշում են, որ Թուրքիայի իշխանությունները, փորձելով օժանդակել փոխարժեքին, իրենց արտաքին պահուստներն ավելի արագ են ծախսել, քան աշխարհի ցանկացած այլ զարգացող երկիր: Թուրքական արժեթղթերի օտարերկրյա սեփականատերերը 2020-ին 13,3 միլիարդ դոլարի ակտիվներից են հրաժարվել, ինչը ռեկորդային է 2005 թվականից ի վեր: