Էրդողանի աջակցությունը վայելող ջիհադականները խնդիր են դառնալու Աթենքի համար. Եգիպտոսի նախագահ

Եգիպտոսի նախագահը նախազգուշացրել է  ապագայում Հունաստանում ահաբեկիչների ալիքի մասին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին և Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար:

Ինչպես հայտնում է greekcitytimes.com կայքը, նախագահն այս մասին ասել է  Հունաստանի նախագահի և Կիրպրոսի վարչապետի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:

Ալ Սիսիի անհանգստությունը վերաբերում է ոչ միայն բոլոր տարածաշրջանային հակամարտություններում Անկարայի ներգրավվածությանը, այլ հատկապես նրան, թե ինչպես է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտորեն օգտագործում իսլամական գործոնը:

Այս համատեքստում Եգիպտոսի նախագահը նախազգուշացրել է  ապագայում Հունաստանում ահաբեկիչների ալիքի մասին: