Մենք պատրաստ ենք դադարեցնելու կրակը այսօր, եթե հայկական կողմն էլ դադարեցնի այն․ Ալիև․ Le Figaro

Մանրամասներ
Փաշինյան Ալիև

Ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ կրակը ԼՂ հակամարտության գոտում պատրաստ է դադարեցնել, եթե «հայկական կողմն էլ դադարեցնի այն»։

«Մենք պատրաստ ենք դադարեցնելու կրակը այսօր։ Ես արդեն ասել եմ այդ մասին հոկտեմբերի տասին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Սակայն դրա համար պետք է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Իսկ հետո արդեն դիվանագետները կսկսեն գործել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը պետք է ճանաչի հակամարտության կարգավորման այն սկզբունքները, որոնք սահմանվել է ԵԱՀԿ ՄԽ կողմից, եւ որոնք իր իսկ խոսքերով՝ «Բաքուն արդեն ընդունել է»։