Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերի Նորադդին Յոլզիև Բախտիյարօղլուն պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից՝ Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզվով էին խոսում:
«Մեզ ուղարկել էին գրվելու Թալիշ գյուղը, ծանր մարտեր են տեղի ունեցել, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել եմ, ինձ հետ շատերն են վիրավորվել: Ոտքս, ձեռքս չէի զգում: օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից: Գրեթե ոչ մեկին չէի ճանաչում, մեր խմբի հիմնական անդամների մասն ազգությամբ ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում»,- պատմում է նա:
Ադրբեջանցի գերու խոսքով՝ ինքը մնացել է ձորում, որից հետո հայ զինվորները եկել ու տարել են իրենց տեղակայման վայրը, ապա շտապօգնության մեքենայով բերել են հիվանդանոց: «Որևէ ճնշում չի եղել, իմ նկատմամբ դրսևորվել է լավ վերաբերմունք: Մոտ 20 օր է՝ հիվանդանոցում եմ, առաջին օրերին ցավեր ունեի, հիմա բժիշկների շնորհիվ լավանում եմ, բժիշկները, անձնակազմը լավ են վերաբերվում, սննդից գոհ եմ»,- նշում է ռազմագերին:
Տեսանյութը վերցված է Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից.
0Comments