Նոր տեսանյութ՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից

Մանրամասներ

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է տեսանյութ, որում երևում է հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան:

Տեսանյութը սկզբնապես հրապարակվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ յութուբյան էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից: