«Փարավոն» հյու­րանոցի կառուցման բոլոր շինարարական նյութերը ձեռք են բերվել առանց համա­պատասխան փաստաթղթերի

Միակ տուժողը, ինչպես միշտ, եղել է Հայաստանի Հանրապետությունը՝ չստացած հարկերի տեսքով
ծառուկյան

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ «Փարավոն» հյու­րանոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ բոլոր շինարարական նյութերն ու կա­հավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համա­պատասխան փաստաթղթերի, այսպես կոչված՝ «լևի»: 

Դա տե­ղի է ունեցել նախկին իշխանու­թյունների հետ սերտ համագոր­ծակցության պայմաններում, և արդյունքում օգտվել են ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ «Փարավոնի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: 

Միակ տուժողը, ինչպես միշտ, եղել է Հայաստանի Հանրապետությունը՝ չստացած հարկերի տեսքով: Ըստ մեր աղբյուրի՝ եթե օբյեկտիվ ստուգումներ իրականացվեն, ապա հնարավոր կլինի բացահայտել պետությանը պատ­ճառված բազմամիլիարդանոց վնասները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: