Բրիտանական նավթի British Petroleum կորպորացիան Ադրբեջանին սատարելու մասին հայտարարություն է արել

Մանրամասներ
bp

Բրիտանական նավթի British Petroleum կորպորացիան հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելու օգտին: Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում կազմակերպության տարածաշրջանային նախագահ Հարի Ջոնսը համապատասխան նամակ է հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Այս մասին տեղեկանում ենք news.ru կայքից:

Կազմակերպության ներկայացուցիչը գրել է, որ խորապես վշտացած է Ադրբեջանի քաղաքների ու գյուղերի, այդ թվում՝ Գյանջայի գնդակոծությունից հետո խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունների համար: Բացի այդ, նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

«Նամակում աջակցություն է հայտնվում իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար պայքարի ելած ադրբեջանական ժողովրդին»,- ասված է Հանրապետության նախարարների կաբինետի կայքում:

Ջոնսը նշել է, որ այն ժամանակահատվածում, որն ինքը չափազանց կարևոր է համարում Ադրբեջանի համար, British Petroleum (BP)-ի աշխատակիցներն ամեն ջանք գործադրել են գազի և նավթի անխափան արդյունահանումն ու փոխադրումն ապահովելու համար:

Աղբյուրը՝ 168.am