Մեզ մտահոգում է մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ․ Պուտինը զգուշացրել է թշնամիներին

Մանրամասներ
Պուտին

«Մեզ մտահոգում է մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ»,- «Վալդայ» քննարկումների ակումբում իր ելույթի ժամանակ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացում է արել Ռուսաստանի թշնամիներին, որոնք ցանկանում են տեսնել Ռուսաստանի թուլացումը, հաղորդում է Lenta-ն:

«Ամրապնդելով մեր երկիրը, տեսնելով, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում, ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր սպասում են Ռուսաստանի թուլացմանը՝ մեզ մտահոգում է միայն մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ»,-ասել է Պուտինը՝ խոսելով 3 տերությունների մասին, որոնք ստեղծել են հետպատերազմյան աշխարհակարգը: Խոսքը ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի մասին է: Ռուսաստանին, Պուտինի կարծիքով, «ինչ-որ մեկը փորձում է ոչնչացնել»: