Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ 18:00-ին

ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն ավարտվեց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը հրապարակվելու է այսօր ժամը 18:00-ին:

Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:

Պաշտպանական կողմը գրավի չափ նշել է. «Չափ նժել ենք, բայց ըստ էության թողել ենք դատարանի հայեցողությանը ողջամիտ չափ սահմանելու առումով»: