Ալիևը Պուտինից հրավեր չի ստացել. նա չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը

«Հանդիպումը հնարավոր է, քանի որ նման հանդիպումներ նախկինում էլ են եղել։ Եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա այն օրակարգի բովանդակությունից կախված կլինի». Ադրբեջանի նախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ ճապոնական Nikkei պարբերականին տված հարցազրույցում Ալիևը նշել է, որ չի բացառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը:

«Հանդիպումը հնարավոր է, քանի որ նման հանդիպումներ նախկինում էլ են եղել։ Եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա այն օրակարգի բովանդակությունից կախված կլինի»,- նշել է նա։