Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը, Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան մյուս երկրները, քանի որ սպասվում է, որ Բայդենը կխստացնի ԱՄՆ-ի դիրքորոշումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օտարերկրյա ռազմական միջամտությունների և Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության վերաբերյալ, գրում են Թերթ.am-ը և Reuters-ը։
Ներդրողներն ու վերլուծաբաններն ասում են, որ թուրքական լիրան հատկապես խոցելի կդառնա, եթե Սպիտակ տունը Անկարայի կողմից ռուսական C-400 հրթիռների գնման պատճառով պատժամիջոցներ սահմանի: Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ ռուսական համակարգերը սպառնալիքի տակ են դնում ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, գրում է գործակալությունը։
Ինչպես նշում է Reuters-ը, «Էրդողանը Թրամփի հետ իր ջերմ կապերն օգտագործել է Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և այս ամիս Լեռնային Ղարաբաղում ռազմական մկանները ձգելու համար», սակայն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կարող են սառել, եթե նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթի Բայդենը։
Թուրքական լիրան, որն այս տարի ընկել է 24%-ով, արդեն մասամբ արտացոլում է Բայդենի հաղթանակի ռիսկը, ասում են ներդրողները․ թուրքական ակտիվների ցանկացած վերականգնում կարող է հետաձգվել մինչև ընտրության ավարտը, երբ Սպիտակ տունը որոշի, թե արդյոք պետք է և ինչպես է պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի դեմ:
«Բայդենի հաղթանակը, անկասկած, կբարձրացնի ամերիկյան պատժամիջոցների վտանգը»,-ասել է վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջատար տարածաշրջանային տնտեսագետ Ռոջեր Քելլին։
Բայդենի հաղթանակի դեպքում Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան մյուս երկրները․ Reuters
Թուրքական լիրան հատկապես խոցելի կդառնա, եթե Սպիտակ տունը Անկարայի կողմից ռուսական C-400 հրթիռների գնման պատճառով պատժամիջոցներ սահմանի
0Comments