Լավրովը առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ․ ՌԴ ԱԳՆ

Բանակցությունների ժամանակ քննարկվել են հրատապ հարցեր

Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ի․Հ․Ալիեւի ու Հայաստանի վարչապետ Ն․Վ․Փաշինյանի հետ հեռախոսային շփումների զարգացման շրջանակում հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Բանակցությունների ժամանակ քննարկվել են հրատապ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ։