Նախկին նախագահներ՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը շուտով համատեղ հայտարարություն կանեն

Մանրամասներ

Քիչ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:

«Հրապարակի» տեղեկություններով Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը։