Ռուսական Су-27 և Су-25 կործանիչներն ու «Կալիբր» թևավոր հրթիռներով զինված նավերը անհայտ նպատակով մոտեցել են Ադրբեջանի սահմանին

Մանրամասներ

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ «Հոկտեմբերի 16-ին Կասպից ծովի ավազանում մեկնարկել է Կասպիական նավատորմի նավերի հետ զորավարժությունները 2020 թվականի ամփոփիչ ստուգման շրջանակում», դա ճշգրիտ համընկնում է Ադրբեջան ավելի քան 1000 ահաբեկիչների տեղափոխման հետ՝ տեղական և միջազգային լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի հետ։

Նավերի հարվածային խմբի առջև, ի թիվս այլ առաջադրանքների, դրվել է պայմանական անօրինական զինված խմբավորումների ոչնչացման գործողությունների մշակման խնդիրներ:

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, զորավարժությունները ընթացքում «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային նավերի, ինչպես նաև «Վելիկիյ Ուստյուգ» և «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերի անձնակազմերն իրականացնելու են հրթիռային ու հրետանային կրակի վարժանքներ ծովում օդային ու ծովային թիրախների ուղղությամբ՝ գործելով խմբավորման կազմում Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ: Զորավարժությունները, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում է 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող, անցկացվում են Ապշերոնի թերակղզուց հյուսիս, բայց, որոշ հրապարակումներից դատելով, ոչ միայն Կասպից ծովի կենտրոնական հատվածում:

«Մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ մի քանի ռուսական ռազմանավեր, այդ թվում `«Կալիբր» թևավոր հրթիռներով զինված, նկատվել էին Ադրբեջանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հայտնի դարձավ, որ Ռուսաստանը նախազգուշացում է ուղարկել Բաքվին` Կասպից ծովից ուղղակիորեն հարվածելու պատրաստակամության մասին,- «Ռուսաստանը կոշտ նախազգուշացում է ուղարկել Ադրբեջանին Ղարաբաղի հարցով» վերտառության ներքո հոկտեմբերի 18-ին գրել է Avia.pro-ն ու հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, մեջբերել ծովակալ Վիկտոր Կրավչենկոյի խոսքը:

Դա կարող է նրանց առաջին ազդանշանը լինել այն մասին, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կարող է ինչ-որ գործողություններ ձեռնարկել, այդ թվում` Կասպից ծովից կողմից։ Այս մանևրները կարելի է դիտարկել որպես հիշեցում այն մասին, որ տարածաշրջանը գտնվում է Ռուսաստանի ռազմավարական շահերի տիրույթում, և որ այն այստեղ ունի բավարար ռազմական ներուժ։ Ադրբեջանի ծովային սահմանների մոտ ռազմանավերի ռուսական արմադայի հայտնվելն ակնհայտորեն լարվածություն է ստեղծում Բաքվի համար, քանի որ Մոսկվան ցանկացած պահի կարող է հայտարարել իր աջակցությունը Երևանին։

Avia.pro լրատվականի մեկ այլ` հոկտեմբերի 19-ի հրապարակման համաձայն, «Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերն Ադրբեջանի հետ սահման են ուղղել միանգամից մի քանի մարտական ինքնաթիռներ։ Խոսքը գնում է Су-27 կործանիչների և Су-25 գրոհայինների մասին, որոնք, անհայտ նպատակով մոտեցել են Ադրբեջանի հետ սահմանին Կասպից ծովի կողմից։

Փորձագետները չեն բացառում, որ Ռուսաստանն այսօր իրականացնում է պետական ​​սահմանի պաշտպանության մշակում տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական բախման դեպքում, կամ դրանով նախազգուշացումներ է ուղարկում Ադրբեջանին` Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին` առավել ևս, որ մի փոքր ավելի վաղ «Կալիբր» թևավոր հրթիռներով զինված ռուսական ռազմանավերը հայտնվեցին Կասպից ծովում, Ադրբեջանի ծովային սահմանների մոտ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում