Մոսկվայում Մնացականյանը կհանդիպի Լավրովի հետ․ օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է․ ԱԳՆ

Հիշեցնենք, որ Մնացականյանի՝  կարճաժամկետ աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու մասին հաղորդվեց այս գիշեր

Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը»,-ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ Մնացականյանի՝  կարճաժամկետ աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու մասին հաղորդվեց այս գիշեր: