Եթե Հայաստանի դեմ հարձակում լինի, նախ դիմելու ենք ՄԱԿ-ին. Շավարշ Քոչարյան

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը

Եթե Հայաստանի դեմ հարձակում լինի, Երևանը նախ պետք է դիմի ՄԱԿ-ին՝ ֆիքսելով, որ մեր դեմ ագրեսիա կա ու մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, դիմում ենք ինքնապաշտպանության: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Դրանից հետո դիմում ենք ՀԱՊԿ-ին: Ամեն ինչ համակարգված է: Երբ դիմենք ՀԱՊԿ-ին, որտեղ արդեն կոլեկտիվ ինքնապաշտապնության հարց լինի: Այս մասին խոսելու համար դեռևս վաղ է:

Երբ դու ունես կրակելու փամփուշտ, այն պետք է օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ»,-ասել է նա: