Քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. եթե Կառավարությունը նպատակահարմար գտնի, կբացի փակագծերը. Շարմազանով

Մանրամասներ

Քննարկել ենք Արցախի հետ կապված  խնդիրները, այնտեղ տիրող իրավիճակը: Այս մասին վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հանդիպումը փակ է եղել:

«Փակ հանդիպում է եղել, լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնել: Կառավարությունը՝ որպես քաղաքական պատասխանատու, եթե նպատակահարմար կգտնի, կբացի փակագծերը»,-ասաց նա:

Նշենք, որ սա վարչապետի և արտախորհրդարանական ուժերի՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ երկրորդ հանդիպումն էր: