Ազգի անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է․ Իրանի ԱԳՆ

Մանրամասներ
սաիդ խաթիբզադե

«Ազգի անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով  Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները, որոնց հետևանքով հրթիռները ժամանակ առ ժամանակ խոցում էին Իրանի որոշ տարածքներ։ 

«Հրապարակի» փոխանցմամբ՝ հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» պետական գործակալությունը։ 

ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ Իրանի զինված ուժերն արդեն ուղարկել են անհրաժեշտ նախազգուշացումները: «Իրանը կպատասխանի ցանկացած ագրեսիայի, նույնիսկ ոչ միտումնավոր», - նշել է Խաթիբզադեն:

Արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջերս արած պնդումներին՝ կապված այն երկրների նկատմամբ պատժամիջոց սահմանելու հետ, որոնք ցանկանում են զենքի առևտուր իրականացնել Իրանի հետ՝ Խաթիբզադեն ասել է, որ Պոմպեոն չի ցանկանում ընդունել, որ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները հաջող էին: