Կուսակցությունների առաջարկն ի գիտություն ենք ընդունել, ըստ անհրաժեշտության հայտարարություն կանենք. վարչապետի խոսնակ

Մանրամասներ

ՀՀ կառավարությունը կուսակցությունների առաջարկությունն ընդունել է ի գիտություն և ըստ անհրաժեշտության, հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին Factor.am-ի  հետ զրույցում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի պահանջին՝ հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայաստանյան 14 կուսակցություններ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դիմելով ՀՀ կառավարությանը պահանջել էին հետեւյալը.

«1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:

2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող  նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»: