Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի հաստատման մասին համաձայնությունը

Հայտարարություն
մակրոն

Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը հոկտեմբերի 18-ից մարդասիրական զինադադար հաստատելու մասին:

«Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որի մասին այսօր երեկոյան հայտարարվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին օրերի և ժամերի համակարգումների և ֆրանսիական միջնորդությունից հետո:

Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Ֆրանսիան կլինի չափազանց հետևողական և կմնա հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեցվեն, և շուտով սկսվեն արժանահավատ քննարկումներ:

Այս հրադադարը պետք է անվերապահորեն իրագործվի և խստորեն պահպանվի երկու կողմից:  Ֆրանսիան ուշադրությամբ կհետևի իրադրության ընթացքին, որպեսզի ռազմական գործողությունները դադարեն առավել երկար ժամանակով»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: