Ռուսաստանը վերջին անգամ է զգուշացնում Ալիևին. Ադրբեջանագետ

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը 168.am–ի հետ զրույցում ասաց , որ ադրբեջանցիները շարունակում են առաջին գիծ ուղարկել վարձկանների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների:

«Նրանք այլընտրանք սովորաբար չունեն, անգամ այնպես են կազմակերպում, որ իբր թե այդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կամավոր են գնում: ՀՀ իշխանությունների հայտարարությունից հետո, որ թալիշների, լեզգիների շրջանում մի քանի հարյուր զոհեր կան, այդ տեղեկությունը նրանց հասել է, սակայն զորակոչից խուսանավելու առանձնապես մեծ հնարավորություն չունեն, որովհետև ճնշման ներքո են գտնվում: Երեկ Ադրբեջանը խստագույն սահմանափակումներ է մտցրել՝ իբր թե կորոնավիրուսով պայմանավորված, ու անգամ երկրի ներսում տեղաշարժի սահմանափակում է: Պետք է շարունակենք աշխատել ԱՊՀ-ում, Եվրոպայում գտնվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ թեկուզև միջնորդավորված:

Մենք ունենք բավականաչափ խոշոր իրանագիտական դպրոց, թալիշերեն, պարսկերեն լեզվին տիրապետող մասնագետների խումբ, ովքեր կարող են փոխանցել տեղեկություն, թե ինչ է կատարվում: Այստեղ մի հետաքրքիր բան կա, որ վրիպել էր շատերի ուշադրությունից, դա այն է, որ ՀՀ հայտարարությունից հետո, որ զոհվում են փոքրամասնություններ, քանի որ առաջին գծում են, Ադրբեջանում բռնության կիրառմամբ շոու կազմակերպեցին, որ իբր թե Ադրբեջանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ նաև քրիստոնյա համայնքները, կողմ են պատերազմին, կողմ են այդ շեհիդներին: Ստիպեցին, որ ռուսները, հրեաները և մյուսները համատեղ աղոթք բարձրացնեն ադբեջանական բանակի հաղթանակի համար:

Տեսնում եք, չէ՞, որ հիմա ՌԴ-ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում, շատերն ասում են, թե դա չի կարող ազդել պատերազմի վրա, այնինչ դա մեսիջ է Ալիևին, վերջին զգուշացումը: Իսկ Ալիևն ազգային փոքրամասնությունների խաղաքարտն է շահարկում, կարճ ասած՝ ասում են, որ, եթե ռուսները միջամտեն այդ հակամարտությանը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Ադրբեջանում կկոտորեն ռուսներին: Ընդ որում, շեշտում են, որ այնտեղ իբր թե 180.000 ռուս կա: Ահաբեկչական մեթոդներով այդ մարդկանց ստիպում են մասնակցել անմարդկային կոտորածին»,- եզրափակեց ադրբեջանագետը:

Նյութի աղբյուրը՝ 168.am