Zara, Massimo Dutti բրենդների սեփականատերը Ռուսաստանում փակում է ոչ թանկ հագուստի խանութների ցանցը

Մանրամասներ

ա

Իսպանական Inditex ընկերությունը, որը Zara, Massimo Dutti,Bershka եւ այլ բրենդների սեփականատերն է, Ռուսաստանում փակում է ոչ թանկ հագուստի խանութների ցանցը՝ Lefties-ը:

Այդ մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով անշարժ գույքի հարցերով խորհրդատուներին: Առեւտրի կենտրոններից մեկի կառավարիչը հրատարակությանը հաստատել է, որ գլխավոր ընկերությունը որոշում է ընդունել չերկարացնել հաստատությունների վարձակալության պարտավորագիրը:

«Վեդոմոստի»-ի աղբյուրների խոսքով՝ ցանցը փակվում է ֆինանսական ցածր ցուցանիշների պատճառով:

Սկզբում Lefties-ի խանութներում ներկայացված են եղել Zara-ի հավաքածուներից չվաճառված իրերը: Հետագայում այդ բրենդի ներքո սկսեցին թողարկվել հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների բյուջետային շարքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: