Ինգուշեթիայի Նազրան քաղաքում գրոհայինների վնասազերծման գործողություն է իրականացվում

Տարածքը, որտեղ գտնվում են գրոհայինները, շրջափակված է

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել են, որ Ռուսաստանի Ինգուշեթիայի ինքնավար հանրապետության Նազրանի շրջկենտրոն համարվող Նազրան քաղաքում ուժայինները շուրջկալել են մի քանի գրոհայինի։

Իրականացվում է վնասազերծման գործողություն։  

Տարածքը, որտեղ գտնվում են գրոհայինները, շրջափակված է։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։