Երևանի Խանջյան փողոցում դի է հայտնաբերվել

Մանրամասներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 15 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել Էմմա Վ․-ի (ծնված 1931 թ․) դին։