Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Իրավիճակ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հինգշաբթի հեռախոսային բանակցություններ են վարել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչությանը:

«Նախարար Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը»,- հայտնել են գերատեսչությունից: