Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտարարել է, որ Իրանն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը կհանգեցներ Բաքվի եւ Երեւանի միջեւ կոնֆլիկտի դադարեցման, հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ցանկացած որոշմանը պետք է մասնակցեն հակամարտության բոլոր կողմերը»,-ասել է նա:
«Տարածաշրջանի ցանկացած երկրում ահաբեկչության գոյությունն ու ահաբեկիչների առկայությունը կլինի ի վնաս այդ երկրի»,-նշել է նա:
Ալի Ռաբին հավելել է, որ Իրանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցմանն ու իր հարեւաններին կոչ է անում լուրջ երկխոսություն սկսել՝ հիմնված միջազգային իրավունքի եւ տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպես նաեւ զերծ մնալ հրադադարին հակասող ցանկացած գործողությունից:
Նա նշել է նման միջադեպերը չկրկնելու անհրաժեշտությունը, «քանի դեռ տարածաշրջանն ու մեր երկրների ժողովուրդները խաղաղության եւ հանգստության կարիք ունեն առավել, քան երբեւէ»:
0Comments