Մարտի դաշտում վիրավորվել է դերասան Հայկ Չոմոյանը

Մանրամասներ

Այս մասին տեղեկանում ենք ռեփեր Արշոյի ինստագրամյան էջից: Ռեփերը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Մեր հերոս ընկեր Հայկ Չոմոյանը: Քաջարի մարտիկ Հայկս, հայ ազգին արժանի զավակ ու տղա մեծատառով:

Շուտ ոտքի կանգնես, ես ՀԵՐՈՍ ընկեր ունեմ»:

Հավելենք, որ դերասանը կամավոր առաջնագիծ էր մեկնել պատերազմի առաջին իսկ օրից: