Ռուսաստանի դեսպանը Կառավարության շենք է մտել Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո Հայաստանի Կառավարության շենք մտավ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Factor.am-ի հարցը՝ ի՞նչ նպատակով է ՀՀ Կառավարություն եկել, ի՞նչ հարցեր են պատրաստվում քննարկել ՀՀ վարչապետի հետ, դեսպան Կոպիրկինն անպատասխան թողեց։

Հիշեցնենք, որ Մոսկվայում շարունակվում է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։



Factor.am