Նիկոլ Փաշինյանը Գնել Հասրաթյանին գործուղել է Արցախ

Մանրամասներ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գնել Հասրաթյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանին 2020 թվականի հոկտեմբերի 10-14-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ Արցախի Հանրապետությունում քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով:

2. Գնել Հասրաթյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «Բնապահպանության ոլորտում վերահսկողության ծառայություններ» միջոցառման ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ: