Ֆեյսբուքը հեռացրել է Ֆեյքերի ֆաբրիկայի հազարավոր կեղծ էջեր և օգտահաշիվներ

Մանրամասներ

«Ֆեյսբուքը» տեղեկացնում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքից հեռացրել է 589 օգտահաշիվ եւ 7906 էջ, ինչպես նաեւ 447 օգտահաշիվ «Ինստագրամից» որոնք կասկածելի վարքագիծ են դրսեւորել, ստեղծվել են Ադրբեջանում եւ ուղղորդված են եղել այդ երկրի ներքին լսարանի համար։

Այս էջերի եւ օգտահաշիվների ցանցի միակ նպատակը եղել է աջակցել ադրբեջանական կառավարությանը եւ թիրախավորել ընդդիմությանը, ստեղծելով տպավորություն, որ մի տեսակետը լայն աջակցություն է ստանում, իսկ մեկ այլ տեսակետ՝ խստորեն քննադատվում է։ Կեղծ օգտահաշիվների եւ էջերի գործունեության դաշտում է եղել նաեւ միջազգային մամուլի էջերում հրապարակումներից կից մեկնաբանություններ թողնելը։ Այս ամբողջն արվել է հիմնականում ադրբեջաներեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։

Մեկնաբանությունները վերաբերել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությանը, Ղարաբաղյան նախորդ սրացման ժամանակ Հայաստանի գործողություններին, Ադրբեջանի իշխող կուսակցության եւ նախագահին գովասանքի խոսքեր շռայլելուն։ Այս ամբողջը կապված է եղել իշխող կուսակցության երիտասարդական կազմակերպության հետ, ինչպես ցույց է տվել սոցկայքի անցկացրած հետաքննությունը։

«Հրապարակ»