Կրեմլը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին հաղորդումները

Մանրամասներ

Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի գրոհայինները խորը մտահոգության առիթ են Ռուսաստանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս օրերին զինյալների առկայությունը թեժ հակամարտության գոտում մեծ վտանգ է ներկայացնում, Ռուսաստանի խորը մտահոգության պատճառ է, ինչի մասին մենք արդեն խոսել ենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյոք Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է հակաահաբեկչական օպերացիա իրականացնել Ղարաբաղում, ինչպես դա եղավ Սիրիայում` այնտեղ կռվող  Սիրիայից զինյալների մասին հաղորդումներից հետ:

Պեսկովը նաեւ նշել է, որ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հնարավոր հակազդման մասին: «Այս պահին ես տեղյակ չեմ այդ մասին»,- պատասխանել է նա հարցին` արդյոք Ռուսաստանի մտահոգությունը կարող է արտահայտվել գրոհայիններին որեւէ կոնկրետ հակազդեցությամբ

Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ավելի վաղ ասել էր, որ Սիրիայից զինյալները տեղափոխվում են Ղարաբաղ, իսկ Թուրքիան ահաբեկիչներ է օգտագործում Սիրիայից եւ այլ երկրներից Լեռնային Ղարաբաղում: Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն է Ղարաբաղում:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել էր, որ, ԱՀԾ-ի տեղեկությունների համաձայն, Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղափոխվում են հակամարտության գոտի, ընդ որում, խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է: