Արցախը, այո՛, Հայաստան է․ Փաշինյանի հարցազրույցը՝ BBC World News-ին

Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն

BC World News-ին տված հարցազրույցիցս մի հատված: Նիկոլ Փաշինյան

«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր:

Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ:

Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն:

Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա:

Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից:

Չի կարող լինել նման բան»: