«Ճանաչեք Արցախը». Քիմ և Քլոե Քարդաշյանները՝ հանուն Արցախի

Արցախ

Համաշխարհային հայտնիություն վայելող հայուհիներ Քիմ եւ Քլոե Քարդաշյանները շարունակում են աջակցել հայրենիքին։

Քույրերը, որոնք 2015թ.-ին Հայաստան են այցելել, Instagram-յան էջի Stories բաժնում վերահրապարակել են  հայազգի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառումը։ «Ճանաչեք Արցախը» գրությամբ լուսանկարի մեկնաբանություններում պրդյուսերը նշել է, որ Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվել։

Պրոդյուսերը կոչ է արել դիմել ԱՄՆ ներկայացուցիչներին՝ դատապարտելու համար Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերել Համահայկական հիմադրամի միջոցով։