Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ԼՂ-ում

Հայտարարություն

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և կատարել ՄԻԵԴ-ի ցուցումները, գրում է russian.rt-ն։

«Հակամարտության բոլոր կողմերին խնդրում եմ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և իրականացնել ժամանակավոր միջոցները՝ ընդունված Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից»,- ասել է նա։

ԵԽ գլխավոր քարտուղարի խոսքով՝ բանակցությունների սեղանի շուրջ կողմերը պետք է մարդասիրական լուրջ ճգնաժամը կանխելու համար խաղաղ լուծում գտնեն։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նաև հայտնել է, որ այս հակամարտության լուծման գործում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:

Բացի այդ, նա հայտարարել է, որ ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել մարդկանց սարսափն ու տառապանքը։