Ի՞նչ լուր պետք է հայտներ Շուշան Ստեփանյանը. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նա գրել էր, որ լավ լուրի պետք է սպասել

Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում էր վերջին խոցված ուղղաթիռին, որը խոցվել է մերձարաքսյան հովտի հատվածում: Այն ընկել է Իրանի տարածք, ինչի համար մենք ներողություն ենք խնդրել իրանական կողմից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառման մասին, ով լավ լուր էր խոստացել:

Հովհաննիսյանը նշեց, որ սահմանի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողություններն անխուսափելի են դարձնում նման միջադեպերը:

Ճշտող հարցին՝ դա՞ է լավ լուրը, Հովհաննիսյանն ասաց. «Այո, կարող է նաև լինել մարտական գործողություններում արձանագրված այս կամ այն հաջողությունը: Ուղղակի միշտ չէ, որ մենք իրավիճակը կարող ենք միանգամից ներկայացնել, քանի որ պրոցեսները շատ արագ են զարգանում»: