Հակառակորդի կորուստները 1 օրում. 350-360 զոհ, 600 վիրավոր, 3 ուղղաթիռ, 15 զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան եւ 6 ԱԹՍ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտական գործողությունների ուղղություններն ըստ էության նույնն են

Գիշերը թեժ մարտեր չեն եղել, եղել են փոքր մարտական գործողություններ, սակայն առավոտյան լուսաբացից հետո որոշակիորեն մարտերը թեժացել են: Մարտական գործողությունների ուղղություններն ըստ էության նույնն են:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն  Հովհաննիսյանը:

Հակառակորդի բոլոր հարձակումները հետ են շպրտվել: Գիշերվա ու ատավոտվա մարտերի արդյունքում հակառակորդն ունի մոտ 350-360 զոհ, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, ներառյալ՝ վերջինը, մոտ 15 միավոր զրահատեխնիկա, մեկ «Սմերչ», 6 ԱԹՍ, որից 2-3-ը՝ կեսգիշերի սահմաններում: