Ադրբեջանական ուղղաթիռը հայկական ուժերը խոցել են Լելե Թեփեի հատվածում, այն ընկել է Իրանի տարածքում. մանրամասներ

Մանրամասներ

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,-ասված է հայտարարութան մեջ: