Որոշ աստղերի չեն թույլատրել մոտենալ Մեգան Մարքլին

Այդ ամենը բացատրվում է անվտանգության նորմերով

Վերջերս Լոնդոնում կայացած The Fashion Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունից հետո շատերի համար վերջնականապես պարզ է դարձել, որ ֆրանսիական Givenchy նորաձևության տան կրեատիվ տնօրեն Քլեր Ուեյթ Քելերն առանձնահատուկ հարաբերություններ ունի ամերիկյան նախկին դերասանուհի, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի հետ, գրում է tatler.ru-ն:

Մարքլը հանդիսությանը ներկայացել էր հատուկ բրիտանացի դիզայների համար և շատ ջերմ շնորհավորել է նրան «Կանանց հագուստի տարվա բրիտանացի դիզայներ» անվանակարգում հաղթելու կապակցությամբ:

Ավելին՝ Քելերը միակն է եղել, ում այդ օրը հաջողվել է «դիպչել» Սասեքսի դքսուհուն. մյուս հայտնիներին, այդ թվում՝ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին ու նրա կնոջը՝ դիզայներ Վիկտորիա Բեքհեմին, մոդել Քենդալ Ջեներին, երգչուհի Ռիտա Օռային, չի թույլատրվել անգամ մոտ գնալ արքայազնի կնոջը:

Այդ ամենը բացատրվում է անվտանգության նորմերով, որոնց ստիպված էին հետևել Մեգան Մարքլին ուղեկցող թիկնապահները:

Բացի այդ, բրիտանական անվտանգության ծառայության աշխատակիցները շրջափակել են Մարքլի դիմահարդարման սենյակը, իսկ այնտեղից դուրս գալուց հետո մանրակրկտորեն ստուգել են միջանցքները, որոնցով պետք է անցներ արքայական ընտանիքի նոր անդամը: