Ի՞նչ անել, եթե օտարերկրյա պետությունում կորցրել եք ՀՀ քաղաքացու անձնագիրը

Մի քանի խորհուրդ ոստիկանությունից
Live24.am-ը ներկայացնում է

2

Հաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոները, եւ այդ օրերին որոշ քաղաքացիներ հանգիստն անցկացնում են հանրապետությունից դուրս, ՀՀ ոստիկանությունը հորդորում է հետեւել մի քանի խորհուրդների:

3

1. Ճամփորդելուց մի քանի շաբաթ առաջ ստուգել փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը եւ կարգավորել դրանք, որպեսզի վերջին օրերին անուշադրության պատճառով չհայտնվեք ոչ բարենպաստ իրավիճակում:

2. Երբեմն իրավական ակտով սահմանված պահանջները չիմանալու պատճառով ծնողները երեխաների հետ փորձում են սահմանը հատել առանց վերջիններիս համար անձնագիր ստանալու՝ միայն ծննդյան վկայականով: Անհրաժեշտ է իմանալ, որ, անկախ տարիքից, անձը կարող է երկրից դուրս գալ միայն վավերական անձնագրով:

3. Եթե ունեք բիոմետրիկ անձնագիր, դրանում օտարերկրյա պետությունում վավերականության նշում չի կատարվում, իսկ հին նմուշի անձնագրի դեպքում անհրաժեշտ է ճամփորդելուց առաջ ստուգել վավերական կնիքի առկայությունը:

4. Եթե օտարերկրյա պետությունում կորցրել եք ՀՀ քաղաքացու անձնագիրը, Հայաստան վերադառնալու ամենաարագ տարբերակը վերադարձի վկայական ստանալն է. դրա համար պետք է դիմել տվյալ պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Արտաքին գործերի նախարարություն: