Այս պահին մարտերը շարունակվում են: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը: «Դեռ երեկ ՀՀ-ն ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին և հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել, այդ թվում խաղաղ բնակչությանը»,-ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ ուղղությամբ կորուստներ չունենք, զոհեր վիրավորներ չունենք և սպասեք հուժկու պատասխանի:
Նա նկատեց, որ իրավիճակը արագ է փոփոխվում: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ուժերի կուտակման գործողությունները ընթացիկ են և նորություն չեն:
«Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից, բացարձակ որևէ բան չենք բացառում: Մեր զինված ուժերը լինի դա Վարդենիսի ուղղությամբ թե այլ ուղղությամբ կազմ ու պատրաստ մարտունակ են իրենց առաջ դրված խնդիրները կատարելու համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ րոպեներ առաջ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել, ներկայացրել է, թե իբր բարձրաստիճան զինվորական կորուստներ են եղել, ինչպես նաև Մարտունի զորամասի ամբողջական ոչնչացման մասին, դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չի իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են մեր և իրենց կորուստները, դրա համար փորձելու են իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել։
Համեմատաբար Նախիջևանի կողմից իրավիճակը հանդարտ է, սակայն եթե ՀՀ-ն թիրախավորվել է արդեն երկրորդական է այս կամ այն ուղղությունը:
0Comments