Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին

Ադրբեջանի ԶՈՒ-ի երկու ականանետային արկերը սխալմամբ ընկել են իրանական տարածք

իրան

Իրանի սահմանային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Քասեմ Ռեզայը նախազգուշացրել է Հայաստանին եւ Ադրբեջանին ավելի լավ վերահսկել իրենց ռազմական գործողություններն Իսլամական Հանրապետության հետ սահմանային գոտում: Բանն այն է, որ անցած 24 ժամվա ընթացքում ականանետային արկերը պատահաբար հարվածել են Իրանի տարածքին:

«Մենք նախազգուշացնում ենք նրանց (Հայաստանին եւ Ադրբեջանին), որ չի կարելի կրակել մեր ուղղությամբ: Երկու ականանետային արկ սխալմամբ ընկել է մեր սահմանների հարակից տարածքներ, եւ մենք տեղեկացրել են նրանց այդ մասին: Հուսով ենք, որ խաղաղությունը կվերականգնվի»,- ասել է Ռեզային լրագրողներին Թեհրանում, հաղորդում է Fars գործակալությունը:

Միեւնույն ժամանակ, Իրանի ռազմական առաջնորդը երկու հարեւան հանրապետություններին կոչ է արել իրենց խնդիրները լուծել բանակցությունների միջոցով: