Անհրաժեշտության դեպքում Երևանը պատրաստ է դիմել Մոսկվային` ռուսական զենքի նոր մատակարարումների համար. ՀՀ դեսպան

«Առայժմ Հայաստանին արտաքին ռազմական օգնության մասին խոսք չկա»,- նշել է դեսպանը

դեսպան

Անհրաժեշտության դեպքում Երեւանը պատրաստ է դիմել Մոսկվային` ռուսական զենքի նոր մատակարարումների համար, բայց այդ մասին դեռ խոսք չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նա հիշեցրել է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` Սերգեյ Լավրովի հետ, «որպեսզի տեղեկացնեն նրանց իրավիճակի մասին, ներկայացնեն ՀՀ կառավարության տեսլականը եւ թե ինչ քայլեր է այն ձեռնարկում, ռազմական պլանների մասին»:

«Առայժմ Հայաստանին արտաքին ռազմական օգնության մասին խոսք չկա»,- նշել է դեսպանը:

Ընդ որում, նա շեշտել է, որ Երեւանը եւ Մոսկվան դաշնակիցներ են` համապատասխան պարտավորություններով: